fbpx
Առողջապահություն

Մեր դեպքերի կրկնապատկման ցիկլը մոտենում է 10 օրին․ Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Նախարարը ինֆոգրաֆիկայով ներկայացրել է, թե  Հայաստանում կորոնավիրուսի վարակվածության թվով աշխարհում որտեղ է։

«Մեր դեպքերի կրկնապատկման ցիկլը մոտենում է 10 օրին: Եթե այս տեմպը պահպանվի, ապա մենք ապրիլի 19-ին կունենանք մոտ 1.800 դեպք, իսկ ապրիլի 29-ին` 3600 դեպք:

Դրականը այն է, որ վերջին 5 օրերի աճի տեմպը ավելի դանդաղ է, քան հավաքական վերցրած վերջին 10 օրերինը:

Բացասականը այն է, որ այս փոքրիկ և հարաբերական «ձեռքբերումը» կարող է հօդս ցնդել, եթե մենք «թուլանանք» և կրկին վերադառնանք մեր առօրյա կյանքին` չպահպանելով հիվանդության տարածումը կանխող կանոնները»,- գրել է նախարարը։

https://www.facebook.com/ATorosyanOfficial/posts/1194095647443365

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ