Մարտի 3-ին իր Facebook-յան էջում գրառում է կատարել Գագիկ Քամալյանը և անդրադարձել Սամվել Մայրապետյանի երկիրրը լքելու և իշխանության քաղաքական պատկերացումներին:
«Այսօր կարդացի, որ Սամվել Մայրապետյանը լքել է երկիրը ու նրա հանդեպ հետախուզում է հայտարարված:
Սա արդեն նշանակում է, որ մեր նոր իշխանության մոտ ոչ միայն կա քաղաքական թերի պատկերացումների խնդիր, նաև որոշակիորեն կա ադեկվատության բացակայություն:
Ցավալի է, երբ անցումային շրջանում գտնվող երկրում իշխանությունը իր ոչ կոմպետենտ քայլերով անլրջացնում է շատ բաներ, դրա համար էլ գողականից մինչև հինգերորդ շարասյան ներկայացուցիչներ, իրենց թույլ են տալիս ամենօրյա ռեժիմով ահաբեկել ողջ հասարակությանը:
Տիկնայք և պարոնայք իշխանավորներ ջան, քաղաքականությունը մեկանգամյա ցնծություն չէ, այն մշտական գործընթաց է, որտեղ երաշխավորված չէ, որ դուք կարող եք միշտ ֆավորիտի կարգավիճակում լինել»,-գրել է նա:
https://www.facebook.com/gagik.qamalyan/posts/2845047975589589

