Հայ-ռուսական

Մեր խնդիրը ռուսական կրիմինալ ազդեցությունն է ու այն խափանելը․ Նարեկ Այվազյան

Կրեմլը տիրապետում և կառավարում է թե՛ Նիկոլին, թե՛ Ռոբերտին, թե՛ նրանց ենթականերից շատերին, բայց ոչ բոլորի կատարած ու կատարելիք քայլերը: Եվ երբ նրանք փորձում են որևէ ինքնուրույն բան անել, ապա ենթակաների միջոցով ռուսական կառավարումը շարունակում է անխափան աշխատել, իսկ նրանք ձախողում են: Ուրեմն, իմացեք, որ մեր խնդիրը ոչ թե Նիկոլը, Ռոբերտը կամ արտահերթ ընտրություններն են, այլև ռուսական կրիմինալ ազդեցությունն է, որը քրեորեն պատժելի է, որովհետև նրանք խառնվում են մեր սուվերենության բոլոր մակարդակներում:

Սա կրիմինալ աշխարհ է և մենք այդ աշխարհ ենք ներքաշվել անհայրենիք կոսմոպոլիտների ձեռքով, կեղծ հայրենապաշտ դավադիրների քրտնաջան աշխատանքով և մեր միամտության ու վախի պատճառով:

Կրիմինալը այն բարքերը չեն, որ շատերը ռոմանտիզմի ու արդարության համար որևէ իդեալների են հավատում, սա լրիվ սպանդանոց է, որտեղ խիղճ, արժանապատվություն ու բարոյականություն չկա, չկա մաքրություն հանուն որի արժե ապրել ու մեռնել: Դա մեր երազածը չէ, մենք չենք ուզում, որ այդ բարքերով ապրեն մեր երեխաները և սխալների համար պատասխան տան կյանքով ու ունեցվածքով: Դրանից պետք է ձերբազատվել:

Հետևաբար, մեր խնդիրը ռուսական բացարձակ ազդեցությունները խափանելն է, ընդհուպ այն աստիճանի, որ մեր ժողովրդի այսօրվա լիդերները, որոնք հանդես են գալիս իրենց գաղափարները կիսող մարդկանց անունից, չկարկամեն հյուսիսային զանգերից կամ ամեն պատեհ ու անպատեհ առիթով չչվեն Կարմիր հրապարակի պատերի տակ հանդիպումներ մուրալու:

Չգիտեմ, թե ոնց է հնարավոր համերաշխություն ապահովել բոլոր շերտերի մեջ այս հարցում, որովհետև նույնիսկ արցախյան քառասունչորսօրյա պատերազմում չստացվեց սոլիդարությունը, բայց դա բավականին զսպումների առաջ կկանգնեցնի նրանց, ավելին՝ թշնամական տրամադրված երկրներն էլ որոշակի կսանձազերծվեն: Իսկ եթե նույնիսկ չլինի բոլոր շերտերի համերաշխությունն, ապա կձևավորվի այլընտրանքը, որը կրկին ռևերանսների հնարավորություն կտա երկրին և նրա քաղքական դասի որոշ անհատների, իսկ ժողովրդին կտա իսկական ընտրության հնարավորություն, որը կբարելավի պետության այլ դաշնակիցներ ձեռք բերելու և նոր ֆինանսական ու ռազմական միջոցներ ներգրավելու կարողությունը, ինչից ամենաշատը վախում են դաշնությունում:

Նարեկ Այվազյան

https://www.facebook.com/NarekMasisAyvazyan/posts/5306596362685548?__cft__%5B0%5D=AZVP6ZAJ8Y8yLw-bFTR5v41hwwa_EvfoBsuo4RGwLrXkgrlV7UwcTtn2BZeDcZT_ZQmHY0Fi-ue_Pn5ftT1KKAMFH1YHJz-irfIr2iWYuK7zs3cElo0swLveqeJX1U4gyo4&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ