Թուրքիայի խորհրդարանի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) հայ պատգամավոր Կարո Փայլանը «Մայրենի լեզվի միջազգային օրվա» առիթով Facebook սոցիալական ցանցում հայերեն և թուրքերեն գրառում է արել:
Փայլանը գրել է.
«Մեր մայրենին մեր պատիւն է։
21 Փետրուարի Համաշխարհային Մայրենի լեզուի օրը շնորհաւոր ըլլայ»։
Գրառմանը կից հայ պատգամավորը լուսանկար է հրապարակել, որում հայերեն այբուբենն է:
https://www.facebook.com/gpaylan/posts/2763467640409801