Երեկ Եվրոպա Լիգայի փլեյ-օֆֆ փուլի շրջանակներում միմյանց հետ են մրցել «Տորինոն» ու «Վուլվերհեմփթոնը» (2-3)։ Հանդիպման ժամանակ ուշագրավ դեպք է տեղի ունեցել։
Անգլիական ակումբի երկրպագուները պաստառ են փակցրել ստադիոնում, որի վրա գրված է եղել․ «Մեր մյուս դրոշը Երևանում է»։
Բանն այն է, որ ԵԼ-ի որակավորման փուլի 3-րդ փուլի «Փյունիկ» – «Վուլվերհեմփթոն» խաղից հետո հայ երկրպագուները գողացել էին անգլիական թիմի ֆան-ակումբին պատկանող դրոշը։