ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ է հրավիրել «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի փաթեթի քննարկման համար:
«Փոփոխությունների արդյունքում մենք կունենանք 77 համայնք և Երևանը: Բավականին լավ ուսումնասիրվել են արդեն գործող խոշորացված համայնքների փորձը, դրական և բացասական կողմերը, և եկել ենք այն եզրահանգման, որ կան որոշակի խնդիրներ, թերություններ, բայց դրական կողմերն ավելի շատ են:
Եթե ինձ ասեն՝ խոշորացման երկու մեծ առավելություն ասեք, ես կառանձնացնեմ. մեկը, որ սահմանամերձ համայնքները չդատարկվեն, երկրորդը, որ մեր բոլոր երեխաներն ունենան բոլոր հնարավորությունները, ինչ իրենց այլ հասակակիցները, անկախ նրանից՝ նրանք ծնվել են 300, թե 8000 բնակիչ ունեցող համայնքում:
- Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը շնորհավորել է ՀՀ Անկախության տոնը
- Միրզոյանի Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանն ընդգծել է հայ գերիների հայրենադարձման կարևորությունը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ես կարծում եմ՝ այս խոշորացման ամենադրական երկու բանը, իր բազմաթիվ թերություններով, բարդություններով, լավ-վատ կողմերով հանդերձ այն է, որ մենք կարողանանք փոքր համայնքները համաչափ զարգացնել, իսկ դրանք հատկապես սահմանամերձ համայնքներն են, որպեսզի այնտեղ կյանքի պայմանները, ենթակառուցվածքներն այնպիսին լինեն, որ երիտասարդները մնան այնտեղ, աշխատեն, ապրեն, և համայնքները չդատարկվեն»,- ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը: