fbpx
Երևան

Մեր տեսակետները երբևէ չեն կարող հակասել աշխատակազմի շահերին. Դավիթ Խաժակյանը՝ պարգևատրումների մասին

Ապրիլի 23-ին Երևանի ավագանու նիստի ժամանակ ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն ելույթների ժամանակ նշեց.

«Ես կարծում եմ՝ որևէ վարչության պետի նկատմամբ անձնավորված դրամական խրախուսում հիշեցնելն այդքան էլ կոռեկտ չէ: Նախկինում էլ, երբ մենք դիրքորոշում էինք հայտնում, մեր դիրքորոշումները վերաբերում էին առհասարակ խրախուսում ու դրամական պարգև տալու քաղաքականությանը: Երկրորդ՝ չար լեզուները խոսակցություններ են տարածում ու փորձում սեպ խրել իմ, մեր խմբակցության և աշխատակազմի միջև: Խոսակցություններ են գալիս, թե դրամական խրախուսումներ չեն տրվում, որովհետև մենք կհակառակվենք, դեմ կլինենք»:

Խաժակյանը հիշեցրեց՝ իրենք խոսել են դեկտեմբերին տրվող խրախուսումներից առաջին հերթին այն պատճառով, որ դրանք չէին հրապարակվել, այսինքն՝ օրենք էր խախտվել, երկրորդ՝ քանի որ տրվել էին այն աշխատակիցներին, ովքեր երկու ամիս էին աշխատում:

«Խոսք չի կարող լինել մասնագետների, պրոֆեսիոնալների, այն անձանց համար, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել աշխատանքը կատարելու համար, բյուջեում դրված դրամական խրախուսումը չտրամադրելու, ես դրա մասին հրապարակային եմ ասում, որ իմանան՝ մեր տեսակետները երբևէ չեն կարող հակասել աշխատակազմի շահերին, որ բխում են արդյունավետ կառավարումից: Դիմել եմ քաղաքապետին, որ նաև քննարկվի հարցը, թե ինչպես պետք է առհասարակ դրամական պարգևատրումները տրամադրվեն, որ վիճահարույց չլինի»,- ասաց Խաժակյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ