Մեր վերապահումը «Իմ քայլի» փաստաթղթի իրավական ոչ լիարժեքությունն է․ Իվետա Տոնոյան

Ամենադիտվածներ

Այսօր Ազգային ժողովի ճեպազրույցների ընթացքում ԲՀԿ խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը խմակցության անունից պատասխանեց այն հարցին, թե ինչու չեն մասնակցել Հրայր Թովմասյանի՝ որպես ՍԴ անդամի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած փաստաթղթի քվեարկությանը։

Տոնոյանը նշեց, որ թեև Հրայր Թովմասյանն «իրենց կուռքը չէ», և իրենք դեռ 2018 թվականին դեմ են քվեարկել Թովմասյանի նշանակմանը, բայց իրենց վերապահումը վերաբերում է «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած փաստաթղթի որակին։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այն դիրքորոշումն է հայտնել, որ այդ փաստաթուղթը լիարժեք չէ։

Ամենաթարմ