Խաբիբ Նուրմագոմեդովի զարմիկը ՝Ումար Նուրմագոմեդովը մեկնաբանել է Ռասուլ Միրզաևին ծեծի ենթարկելու տեսանյութը։ Շշուկների համաձայն ՝ Խաբիբի ընտանիքի անդամները ևս ներգրավված են եղել ծեծկռտուքին։
«Մեր ընտանիքը բացարձակապես ներգրավված չէ դրան: Դա այն ժամանակ էր, երբ Ռուսուլ Միրզաևը նստած էր Արտեմ Լոբովի հետ, տղաները սկսեցին հասնել Արտեմին նեղացրել էին, նա էլ տվեց պատասխան հարվածը:
Մեր ընտանիքը կապ չունի տեսանյութի հետ: Ընդհակառակը, Խաբիբը զգուշացրել էր Ռասուլին, որ այս տղաները ուզում են ինչ-որ բան անել իր հետ: Եվ տեսանյութը դաժան է, ես այն չեմ ընդունում: Եթե հարց ունեք, գնացեք և նրանց հետ պարզեք։ Նրանք չեն հայտնաբերվել ու չեն կրել իրենց պատիժը։ Եթե հայտաբերվեն, կստանան իրենց պատիժը։ Սա քննիչների գործն է», ասել է Ումար Նուրմագոմեդովը։
Միրզաևը հարձակման է ենթարկվել 2016 թվականին: Ենթադրվում էր, որ այն տեղի է ունեցել Խաբիբի հանդեպ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու արդյունքում։