Ուկրաինայի ղեկավար Վոլոդիմիր Զելենսկու պահանջը՝ անհապաղ զենքի նոր խմբաքանակ փոխանցելու հետ կապված, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին մերժել են։ Այս մասին գրում է Los Angeles Times-ը:
Նյութի հեղինակը նշել է, որ Արևմուտքը «Ուկրաինայից հոգնածության նշաններ» է ցույց տալիս եվրոպական երկրների տնտեսությունների վրա հակառուսական պատժամիջոցների բացասական հետևանքների պատճառով։
Նաև նշվում է, որ Ուկրաինայի մոտալուտ անդամակցությունը Եվրամիությանը քիչ հավանական է։