fbpx
Աշխարհ

Մերկելը կստանա Ջոնս Հոփքինսի համալսարանի պատվավոր դոկտորի աստիճան

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը հուլիսի 12-ին կայացած ճեպազրույցում հայտնել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մեկելը հուլիսի 14 – 16-ն ԱՄՆ կատարելիք այցի ժամանակ կստանա Ջոնս Հոփքինսի համալսարանի պատվավոր դոկտորի աստիճան:

«Կանցլերը Վաշինգտոնում կայանալիք արարողության ժամանակ կստանա Ջոնս Հոփքինսի համալսարանի պատվավոր դոկտորի աստիճան»,- ասել Է նա:

Զայբերտը հավելել է, որ  ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ բանակցություններից եւ երկու երկրների ղեկավարների համատեղ մամուլի ասուլիսից հետո Վաշինգտոնում ամերիկյան կողմը կկզմակերպի աշխատանային ընթրիք: Այնտեղ Մերկելին կուղեկցի նրա ամուսին Յոախիմ Զաուերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ