Մերկելին պարգևատրել են Ֆուլբրայթի մրցանակով

Հրապարակող՝

957432

Ամենադիտվածներ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին պարգևատրել են Ֆուլբրայթի մրցանակով՝ միջազգային փոխըմբռնման ամրապնդման գործում ունեցած ավանդի և համաշխարհային ճգնաժամերի ժամանակ խաղացած առաջատարի դերի համար։

Բեռլինում մրցանակը ստանալով՝ Մերկելը հայտնել է շատ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, պոպուլիզմի և ազգայնականության աճող սպառնալիքի մասին։

Նրա խոսքով՝ սպառնալիքի տակ են հայտնվել միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներն ու մարդու իրավունքները։ «Մենք պետք է դրան վճռականորեն դիմակայենք»,- ասել է Մերկելը՝ կարևորելով միջազգային կազմակերպությունների դերը։

Նշվում է, որ Մերկելը դարձել է Ֆուլբրայթի մրցանակի առաջին գերմանացի դափնեկիրը։

Ամենաթարմ