fbpx
Աշխարհ

Մերկելը մտադիր է արգելել բրիտանացիների մուտքը ԵՄ տարածք

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մտադիր է արգելել Մեծ Բրիտանիայի բոլոր քաղաքացիների մուտքը Եվրամիության տարածք։

Այս մասին գրում է Times-ը։

Նշվում է, որ Մերկելի նման դիրքորոշման պատճառը Բրիտանիայում կորոնավիրուսի Դելտա շտամի տարավածության մակարդակն է։ Իսկ Դելտա շտամը համարվում է այս պահին կորոնավիրուսի եղած շտամերից ամենավտանգավորը՝ իր արագ տարածվելու հատկության շնորհիվ։

Գերմանիայի կանցլերը պատրաստվում է այս հարցը բարձրացնել այսօր՝ ճգնաժամային հանձնաժողովի նիստում։

Ըստ աղբյուրի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պաշտպանում է Մերկելի այս տեսակետը։

Իսկ Բրիտանիայից պատասխանում են, որ Գերմանիայի առաջնորդը կարող է հայտնվել մեկուսացման մեջ՝ իր մտադրության հետևանքով։ Բրիտանացիները վարչապետ Բորիս Ջոնսոնն էլ պատրաստվում է հանդիպել Մերկելի հետ ու քննարկել վերջինիս մտահոգությունը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ