Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ կարող է Մեծ Բրիտանիային Brexit-ի (Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալու գործընթաց) հետաձգման հնարավորություն տալ: Այս մասին հայտնում է ռուսական ТАСС գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Մերկելը հայտարարել է, որ պաշտոնական Լոնդոնը Բրյուսելի հետ պետք է քննարկի Brexit-ի գործընթացի իրականացման հստակ ամսաթիվը: Նա նաև ասել է, որ կոշտ Brexit-ի պարագայում Գերմանիան պատրաստվում է վատագույն սցենարին:
Մերկելի խոսքով՝ Գերմանիայի իշխանություններն անելու են ամեն բան՝ Brexit-ը հնարավորինս սահուն իրագործելու համար: