«Նապոլիի» հարձակվող Դրիս Մերտենսը Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում գրավեց Միլանի «Ինտերի» դարպասն ու դարձավ իր ակումբի պատմության լավագույն ռմբարկուն՝ 122 գոլով։
Նա վերջին գոլով շրջանցեվ Մարեկ Համշիկին, ով դարձել է 121 գոլի հեղինակ։
Մերտենսը «Նապոլիում» անցկացրել է 311 խաղ։ Նա այս ցուցանիշով 8-րդն է, իսկ առաջինը Համշիկն է՝ 520 խաղով։
