Goal-ի հաղորդմամբ՝ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան անդրադարձել է «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսիի հնարավոր հեռանալուն։ Գվարդիոլան ընդգծել է, որ ինքը ցանկանում է՝ Մեսսին մնա «Բարսելոնայում»։
«Ես չեմ պատրաստվում մինչև մրցաշրջանի ավարտը խոսել տրանսֆերների մասին: Ցանկանում եմ, որ Մեսսին մնա «Բարսելոնայում»,- նշել է Պեպ Գվարդիոլան։
Մինչ այս հաղորդվում էր, որ Մեսսին կարիերան կարող է շարունակել ԱՊԼ-ում, մասնավորապես «Մանչեսթեր Սիթիում»: