fbpx
Սպորտ

Մեսսին Նիցայի դեմ հանդիպման համար լավագույն գնահատականն է ստացել

ՊՍԺ-ի ֆուտբոլիստներից լավագույն գնահատականը ստացել է Լիոնել Մեսսին Նիցայի դեմ հանդիպման համար (2:1):

Ֆրանսիական L’Équipe պարբերականը Լիգա 1-ի 9-րդ տուրի երեկվա խաղում ուղիղ տուգանային հարվածի հեղինակ դարձած հարձակվողի խաղը 10 հնարավորից 7 միավոր է գնահատել։ Սա ՊՍԺ-ի ֆուտբոլիստների մեջ լավագույն վարկանիշն է։

ՊՍԺ-ի կազմում 6-ական միավոր են ստացել Նեյմարը, Վիտինյան, Սերխիո Ռամոսը, Մարկինյոսը և Նորդի Մուկիելեն։ Հինգ միավոր է ստացել դարպասապահ Ջանլուիջի Դոննարուման։ Յուգո Էկիտիկի, Աշրաֆ Հակիմիի, Ֆաբիան Ռուիսի և Խուան Բերնատի ելույթը արժանացել է չորս միավորի։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ