Դանի Ալվեսը կարծում է, որ Լիոնել Մեսսին և Նեյմարն ավելի ուժեղ են, քան Կիլիան Մբապեն:
«Մբապեն մի ֆենոմեն է, որը դեռ չի հասկացել, որ հարձակման ժամանակ իր կողքին ավելի ֆենոմենալ խաղացողներ են խաղում: Նեյմարն ու Մեսսին յուրահատուկ են: Նրանք տեսնում և անում են այն, ինչ ուրիշները չեն տեսնում և չեն կարող անել։ Խոշոր խաղացողը միշտ պետք է իմանա ու հասկանա, թե ում հետ է խաղադաշտ մտնում։ Թիմակիցներն օգնում են ավելի լավ բացահայտել որակները։
Պետք է խելացի գործել՝ Նեյմարի և Մեսսիի ներուժն օգտագործելու համար։ Սրանք երկու հանճարներ են։ Կարծում եմ, որ վատը չեմ, բայց երբ խաղում էի Լեոյի հետ, ես նրան տվեցի գնդակը։ Նեյի հետ խաղալիս ես էլ եմ նրան տալիս գնդակը։
Եթե Մբապեն գնդակը փոխանցել Մեսսիին և Նեյմարին, ապա ՊՍԺ-ն 150 գոլ կխփեր»,- ասել է բրազիլացի և Պումասի պաշտպանը, ով Մեսսիի և Նեյմարի հետ խաղացել է «Բարսելոնայում», իսկ Մբապեի հետ՝ ՊՍԺ-ում։