ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին ու պաշտպան Սերխիո Ռամոսը դեռ չեն ընկերացել: Այս մասին հայտնել է Marca-ն՝ հղում կատարելով L’Equipe-ին:
Նշվում է, որ Փարիզ տեղափոխվելուց հետո Սերխիո Ռամոսը հասցրել է բավական ջերմ հարաբերություններ հաստատել ակումբի մի շարք ֆուտբոլիստների հետ, սակայն Մեսսիի հետ դեռ չի ընկերացել, թեպետ չի կարելի ասել, թե նրանց հարաբերությունները վատ են:
