ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն վստահ է, որ «Ոսկե գնդակը» կստանա Լիոնել Մեսսին։
«Եթե անգամ ես նրան մարզելիս չլինեի, կրկին նրա անունը կտայի։ Դա քննարկման ենթակա չէ։ Երկրորդ տեղում կնշեի Ռոբերտ Լևանդովսկուն, իսկ երրորդում՝ Կրիշտիանու Ռոնալդուին»,- ասել է արգենտինացի մասնագետը։
«Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու նոյեմբերի 29-ին՝ Փարիզում։