Հայտնի է դարձել 36-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի աշխատավարձը ամերիկյան «Ինտեր Մայամիում»։ Ինչպես հայտնում է O Tempo-ն, ֆուտբոլիստը ամսական վաստակում է 1,6 միլիոն եվրո: Մեսսիի տարեկան աշխատավարձը կազմում է 19,2 միլիոն եվրո։
Հաղորդվում է նաև, որ արգենտինացին MLS-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է։
Հիշեցնենք, որ Մեսսին անցած ամառ ազատ գործակալի կարգավիճակով միացավ «Ինտեր Մայամիին»: