«Բարսելոնայի» նորեկ Անտուան Գրիզմանը ոգևորված է իր նոր ակումբով։ Այս մասին նա ասել է երկուշաբթի տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։ Նշենք, որ վաղը՝ հուլիսի 23-ին, «Բարսելոնան» կխաղա «Չելսիի» դեմ Ճապոնիայում։
«Դրանք կլինեն իմ առաջին րոպեները այս մարզաշապիկով և ես շատ եմ ձգտում դաշտում լինել իմ խաղընկերների հետ»,-ասել է նա։
Ֆուտբոլիստը պատմել է նաև, որ առաջին օրը մի փոքր դժվար էր։
«Մեսսիից դեռևս ոչ մի արձագանք չկա, բայց Սուարեսը ողջունել է ինձ։ Թիմը ինձ լավ է ընդունել»,-պատմել է նա։
Դիեգո Սիմեոնեի հետ հարաբերությունների մասին Գրիզմանն ասել է, որ իրենք կարծես ընտանիք լինեն։
«Ես շատ լավ հարմարվեցի նրանԼ Նա կարևոր է այն ամենում, ինչ ես կանեմ դաշտում, ինչպես նաև անձնական կյանքում։ Ես նրան շատ սիրում եմ»,-անկեղծացել է Գրիզմանը։