fbpx
Սպորտ

Ֆեդերերը պատմել է, թե կարիերայի որ դիմակայությունը կցանկանար կրկնել

20 անգամ Մեծ սաղավարտի մրցաշարերում հաղթած շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը պատմել է, թե կարիերայի որ խաղը կցանականար նորից խաղալ։ Այս մասին հայտնում է Sport.ru-ն։

Ֆեդերերը հիշել է 10 տարվա վաղեմություն ունեցող US Open-ի եզրափակիչը, որտեղ նա 5 սեթերի արդյունքում պարտվեց արգենտինացի Խուան Դել Պոտրոյին։ Այդ խաղում նա 2 անգամ պարտվեց թայ-բրեյքում և որոշիչ 5-րդ սեթում տանուլ տալով՝ զիջեց մրցախաղը (հաշիվը՝ 6:3, 6:7 (5:7), 6:4, 6:7 (4:7), 2:6)։

Հիշեցնենք, որ անցած Ուիմբլդոնում նա հասավ մինչև եզրափակիչ, որտեղ պարտվեց սերբ Նովակ Ջոկովիչին։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ