«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին դուբլի հեղինակ է դարձել MLS-ի կանոնավոր առաջնության «Օռլանդոյի» դեմ խաղում (5-0):
Ամերիկյան ակումբում հանդես գալու ընթացքում առաջին անգամ արգենտինացին երկու գոլ է խփել MLS-ի առաջնության մեկ խաղում։
Բացի Մեսսիից, «Ինտերի» կազմում այսօր երկու գոլ խփեց նաև Լուիս Սուարեսը։
Այս գոլերը նրա համար առաջինն էին թիմի կազմում պաշտոնական խաղերում, ինչպես նաև՝ առաջին դուբլը MLS-ում։
