Երեկ ավարտվեց Իսպանիայի Լա Լիգայի 2019/20 մրցաշրջանը։
Առաջնության լավագույն ռմբարկու հռչակվեց «Բարսելոնայի» աստղ Լիոնել Մեսսին, ով 33 խաղում կարողացավ դառնալ 25 գոլի հեղինակ։
Մեսսին այս նվաճումով նոր ռեկորդի հեղինակ դարձավ։ Նա արդեն 7 անգամ դարձավ Լա Լիգայի լավագույն ռմբարկու ու շրջանցեց նախկին ռեկորդակիր Տելմո Զարային, ով հանդես էր գալիս «Աթլետիկում»։
Այս նվաճման առթիվ ծաղրանկարով է հանդես եկել սպորտային աշխարհում հայտնի Օմար Մոմանին, որը ներկայացնում ենք ստորև։
Messi, La Liga top scorer pic.twitter.com/sPODWTzAHU
— Omar Momani (@omomani) July 19, 2020

