fbpx
Սպորտ

Մեսսին և Իբրահիմովիչը միացել են ռասիզմի դեմ պայքրող ֆլեշմոբերին

«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը իր աջակցությունն է հայտնել ամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան հետ կապված իրավիճակին։

Ֆուտբոլիստը Twitter-ում տեղադրել է մի տեսանյութ, որում մաշկի տարբեր գույներով տարբեր երեխաներ են վազում միմյանց ուղղությամբ, այնուհետև գրկախառնվում:

 

«Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին ևս մասնակցել է ֆլեշմոբին, որի շրջանակներում օգտատերերը սև նկարներ են հրապարակում սոց. ցանցերում:

Ֆուտբոլիստը սև ֆոնով նկար է տեղադրել իր Instagram-ում ՝ նշելով #blackouttuesday և #blacklivesmatter թեգերը:

https://www.instagram.com/p/CA75iztC8jR/

Հայտնենք, որ Ֆլոյդը ոստիկանության կողմից ձերբակալվել է մայիսի 25-ին խանութում 20 դոլարի կեղծ չեկ օգտագործելու կասկածանքով: Սպաներից մեկը տղամարդու պարանոցը ծնկով սեղմել է գետնին և մի քանի րոպե պահել և սպանել է նրան:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ