«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին համարում է պատմության լավագույն արգենտինացի ֆուտբոլիստը:
«Մեսսին Մարադոնայից լավն է: Թեկուզ հենց այն պատճառով, որ Դիեգոյի կարիերան մի քանի տարի է միայն բարձունքում եղել»,- Ֆերգյուսոնի խոսքերն է մեջբերում շոտլանդական Sport-ը:
Մեսսին «Բարսելոնայի» հետ երկու անգամ հաղթել է Սըր Ալեքսի գլխավորած ՄՅՈՒ-ին Չեմպիոնների լիգայի եզրափակիչներում (2008/2009, 2010/2011):
Մեսսին ստացել է հինգ «Ոսկե գնդակ», իսկ Մարադոնան դարձել է աշխարհի չեմպիոն, ինչը Լիոնելին դեռևս չի հաջողվել:
Հաղորդում է armsport.am-ը։