Ֆրանսիական ՊՍԺ-ի աստղ Լիոնել Մեսսին մասնակցել է ազգային հավաքականի մարզմանը՝ Աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջիկա խաղերին ընդառաջ։
Այս մասին տեղեկանում ենք հավաքականի մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ Մեսսին դեռևս ապաքինվում է ծնկի վնասվածքից ու նրա մասնակցությունը Ուրուգվայի հետ խաղին հարցական է։ Այդ հանդիպումը կայանալու է նոյեմբերի 13-ին։
Սակայն պետք է ամեն ինչ անել, որ Մեսսին պատրաստ լինի Բրազիլիայի հետ հանդիպմանը, որը կայանալու է նոյեմբերի 17-ին։