fbpx
Սպորտ

Մեսսին կարող է որակազրկվել երկար ժամանակով․ AS

ԿՈՆՄԵԲՈԼ-ի հասցեին հնչեցրած բողոքների և մեղադրանքների պատճառով, հնարավոր է, որ Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին որակազրկվի երկար ժամանակով։

Ինչպես հաղորդում է AS-ը, Հարավային Ամերիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիան 32-ամյա ֆուտբոլիստին հայտարարությունների համար կարող է որակազրկել մինչև 2 տարի ժամկետով։

Եթե 32-ամյա ֆուտբոլիստը ստանա առավելագույն պատիժը, ապա ազգային ընտրանուն չի կարողանա մասնակցել Քաթարում կայանալիք 2022 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլին, ինչպես նաև 2020 թվականի Ամերիկայի Գավաթի խաղարկությանը, որը տեղի է ունենալու Արգենտինայում և Կոլումբիայում։

Հիշեցնենք, որ Ամերիկայի Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի՝ Բրազիլիայի հետ խաղից (0-2) հետո Մեսսին քննադատել էր հանդիպման մրցավարներին, որոնք ամբողջ խաղի ընթացքում չէին օգտվել VAR համակարգից։ Բացի դրանից՝ ֆուտբոլիստը ԿՈՆՄԵԲՈԼ-ին մեղադրել էր կոռուպցիայի մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ