«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավին Լիոնել Մեսսիի մասին ասել է, որ վաղ է մտածել Մեսսիի կարիերայի ավարտի մասին։ Չավին ընդգծել է, որ ինքը վստահ է՝ Մեսսին մասնակցելու է Քաթարում կայանալիք աշխարհի 2022 թվականի առաջնությանը։
«Եթե ես գլխավորեմ «Բարսելոնան», երբ դեռ նրա կազմում խաղա Մեսսին, առավելություն կլինի: Բայց Մեսսին դեռ 5-7 տարի կանցկացնի ամենաբարձր մակարդակում: Նա հիանալի է հոգ տանում իր մասին, ուշադրություն է դարձնում ֆիզիկական պատրաստականությանը: Ես վստահ եմ, որ նա կխաղա մինչև 37,38 կամ 39 տարեկան»,- ասել Չավին։
Ավելի վաղ հայտնի էր, որ «Բարսելոնայի» ղեկավարությունը Չավիին առաջարկել է գլխավորել ակումբը, բայց նա հրաժարվել է: «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստը պարզաբանել է, որ իրեն փորձ է անհրաժեշտ՝ նման թիմում աշխատելու համար:
Աղբյուրը՝ Marca․