Սպորտ

Մեսսին մեծ կասկածի տակ դրեց իր մեծությունը. Տիտե

Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն քննադատել է  Մեսսիին:

«Նա, ում ես համարում էի արտասովոր, այլմոլորակային պետք է մի փոքր ավելի շատ հարգանք դրսևորեր: Պետք է հասկանալ ու ընդունել պարտությունը:

Զգույշ եղեք, ինչ եք խոսում: Նա մեծ կասկածի տակ դրեց իր մեծությունը: Մենք մաքուր ենք խաղացել Արգենտինայի դեմ»,- Տիտեի խոսքերն է փոխանցում ESPN-ն:

Հիշեցնենք, որ Ամերիկայի Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի՝ Բրազիլիայի հետ խաղից  հետո Մեսսին քննադատել էր հանդիպման մրցավարներին և ԿՈՆՄԵԲՈԼ-ին մեղադրել էր կոռուպցիայի մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ