Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը երեկ գիշերն ավարտված Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ խաղից հետո զրուցել է BT Sport-ի հետ։
Դրա ընթացքում նա խոսել է նաև կատալոնական «Բարսելոնայի» աստղ Լիոնել Մեսսի մասին։
«Մենք շատ ուրախ կլինենք տեսնել նրան մեր թիմում: Ո՞ր մարզիչը կհրաժարվի Մեսսիից:
Բայց ես կարծում եմ, որ նա կավարտի կարիերան «Բարսելոնայում»: Նա «միստեր Բարսելոնան» է» – ասել է Տուխելը:
Հիշեցնենք, որ վերջերս ակտիվորեն լուրեր են շրջանառվում «Բարսայից» Մեսսիի հեռանալու վերաբերյալ։
Հիշեցնենք, որ նաև ՉԼ-ի եզրափակչում ՊՍԺ-ն նվազագույն` 1-0 հաշվով պարտվեց Մյունխենի «Բավարիային»։