Լիոնել Մեսսին հարցազրույց է տվել Marca-ին, որում կրկին նշել է, որ ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա»։
Արգենտինացին ասել է, որ «Բարսան» իր տունն է ու նա ցանկանում է օգնել կատալոնական ակումբին, որքան կարող է։
Խոսելով Չավիի մասին, Մեսսին ընդգծել է, որ իսպանացին մարզիչ է, ով գիտի, թե ինչպես վարվել նման իրավիճակներում, իսկ ակումբին շատ լավ է ճանաչում։
Նա նշել է, որ Չավիի նշանակումը հիանալի լուծում է։

