Կատալոնական «Բարսելոնայի» նախկին ու Մադրիդի «Ատլետիկոյի» ներկա հարձակվող Լուիս Սուարեսը խոսել է Մեսսիի՝ «Բարսայից» հեռանալու մասին։
Սուարեսն անկեղծացել է, որ Մեսսին իրեն ասել էր «Բարսելոնայում» կարիերան ավարտելու մասին։
Ուրուգվայցին նշում է, որ ինքը շատ է զարմացել Մեսսիի հեռանալու մասին իմանալով, քանի որ ամեն ինչ դասավորվել էր այնպես, որ Մեսսին մնար։
Նա նշել է, որ ոչինչ չգիտի ու եթե նույնիսկ իմանար, չէր ասի։
Սուարեսի խոսքերը փոխանցում է Diario Sport-ը։