fbpx
Սպորտ

Մեսսին տուգանվել է 1500 դոլարով և որակազրկվել մեկ խաղով

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիին որակազրկվել է մեկ խաղով և տուգանվել 1500 դոլարով: Այս մասին հայտնում է skysports.com-ը:

Այս որոշումը կայացրել է Ֆուտբոլի Հարավամերիկյան կոնֆեդերացիան: Այն կապված է Չիլիի դեմ խաղում հարձակվողին խաղադաշտից հեռացնելու իրավիճակի հետ:

Խաղի 37-րդ րոպեին պարագվայցի մրցավար Մարիո Դիաս դե Վիվարը հեռացրել է Մեսսիին և չիլիացիների կիսապաշտպան Գարի Մեդելին: Պատճառը Մեսսիի ձեռքով հարվածն էր մրցակցին։

Նշվում է, որ լրացուցիչ որակազրկում չի լինի։

Հիշեցնենք, որ խաղն ավարտվել էր Արգենտինայի հաղթանակով (2-1): Իսկ խաղից հետո «Բարսելոնայի» հարձակվողը անտեսել էր մեդալների հանձնման արարողությունը և հայտարարել հարավամերիկյան ֆուտբոլում կոռուպցիայի մասին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ