Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին կարող է մասնակցել Ուրուգվայի ու Բրազիլիայի հավաքականների դեմ ԱԱ 2022-ի ընտրական մրցաշարում կայանալիք խաղերին: Այս մասին հայտնել է Tyc Sports-ը։
34-ամյա հարձակվողը, որը վնասվածքի պատճառով բաց է թողել ՊՍԺ-ի վերջին երկու խաղերը, միացել է ազգային հավաքականի մարզական ճամբարին ու մասնակցել է մարզմանը:
Ըստ աղբյուրի՝ Արգենտինայի հավաքականի բժշկական անձնակազմը կարծում է, որ Մեսսին կարող է մասնակցել նոյեմբերի 13-ին Ուրուգվայի հավաքականի դեմ խաղին, իսկ բրազիլացիների դեմ խաղում կարող է լինել մեկնարկային կազմում ու մասնակցել ամբողջ հանդիպմանը:
