fbpx
Եվրահանգրվան

Meta-ն տուգանվել է 798 միլիոն եվրոյով՝ Եվրոպայում անարդար առևտրային պայմանների համար

meta

Meta ընկերությունը, որը ղեկավարում է Facebook-ը, Instagram-ը և WhatsApp-ը, Եվրոպայում կրկին խոշոր տուգանքի է ենթարկվել։ Այս անգամ Եվրոպական հանձնաժողովը Meta-ին տուգանել է 797.72 միլիոն եվրո՝ Facebook Marketplace ծառայությունը Facebook-ի հետ կապելու և անարդար առևտրային պայմաններ ստեղծելու համար։

Այս տուգանքը երկարատև գործընթացի մի մասն է, որը սկսվել է դեռևս 2021 թվականի հունիսին: 2022 թվականի դեկտեմբերին կարգավորողները որոշել էին, որ Facebook Marketplace-ը խախտում է հակամենաշնորհային կանոնները, իսկ այսօր հրապարակվել է այդ խախտման համար տուգանքը։

«Այսօր մենք տուգանում ենք Meta-ն 797.72 միլիոն եվրոյով՝ սոցիալական ցանցերի և առցանց գովազդի շուկայում գերիշխող դիրքի չարաշահման համար»,- հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի մրցակցության քաղաքականության պատասխանատու Մարգրեթ Վեստագերը։

Meta-ն արագ արձագանքել է՝ հայտարարելով, որ բողոքարկելու է որոշումը։ «Այս որոշումը անտեսում է եվրոպական շուկայում զարգացող օնլայն ծառայությունների պահանջարկի իրողությունները»,- նշել է ընկերությունը իր հայտարարության մեջ։

Meta-ն վերջին տարիներին բախվել է միլիարդավոր դոլարների տուգանքների Եվրոպայում՝ տարբեր խախտումների պատճառով։ 2023 թվականի մայիսին այն տուգանվեց ավելի քան 1 միլիարդ դոլարով՝ GDPR խախտումների համար։

Այս տուգանքը գալիս է այն ժամանակ, երբ աշխարհում արագորեն փոխվում են քաղաքական ու կարգավորող գործոնները, հատկապես ԱՄՆ-ում իշխանության փոփոխության ֆոնին։ Դիտորդները նշում են, որ տվյալների պաշտպանությունը և սոցիալական մեդիայի կարգավորումը կարող են հետագայում ավելի խիստ դառնալ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ