fbpx
Երևան

Երևանի մետրոպոլիտենի անտեսանելի կողմը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Երևանի մետրոպոլիտենը շուտով կդառնա 41 տարեկան։ Դրա առթիվ տեսանյութ է պատրաստել Երևանի քաղաքապետարանի։

«Երևանի ամենահարմարավետ, բնապահպանապես մաքուր, արագ ու անվտանգ փոխադրամիջոցը՝ մետրոն, շուտով կդառնա 41 տարեկան:

Մետրոպոլիտենի անխափան, անվտանգ ու հարմարավետ աշխատանքն ապահովելու գործին մասնակցում է շուրջ 1000 աշխատակից, որոնցից շատերը մետրոյի հետ չորս տասնամյակ ճանապարհ անցած մասնագետներ են:

Այս փոխադրամիջոցից օրական օգտվում է 50.000-60.000 մարդ: Ուղևորների համար «տեսանելի» անձնակազմից բացի մետրոպոլիտենում կան բազմաթիվ աշխատակիցներ, որոնց կատարած գործը ոչ պակաս կարևոր է ու պատասխանատու», – ասված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:

Մանրամասները՝ տեսանյութում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ