Մեծ հպարտությամբ եմ կրում Յուվենտուսի խաղաշապիկը․ Դիբալա

Հրապարակող՝

Մեծ հպարտությամբ եմ կրում Յուվենտուսի խաղաշապիկը․ Դիբալա

Ամենադիտվածներ

Պաուլո Դիբալան մեկնաբանել է Յուվենտուսը լքելու մասին լուրերը.

«Իմ եղբայրը խոսել է իր անունից: Ես զրուցել եմ Ֆաբիո Պարատիչիի հետ ու ղեկավարությունը գիտի իմ ցանկությունների մասին: Ցանկանում եմ մնալ «Յուվենտուսում» և խաղալ այստեղ նաև հաջորդ մրցաշրջանում: Մեծ հպարտությամբ եմ կրում այս խաղաշապիկը:

Ակնհայտ է, որ ակումբը պետք է ընտրություն կատարի ու նոր մարզչի պայմանները լսի, սակայն ես մեկ բան հստակ գիտեմ, որ մնում եմ Թուրինում»,- Դիբալաի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Դիբալայի գործակալը հայտնել էր, որ Կրիշտիանու Ռոնալդուի հետ մրցակցելն անհնար է ու Դիբալայից բացի մի քանի ֆուտբոլիստներ նույնպես կլքեն «Յուվենտուսը»:

Ամենաթարմ