fbpx
Աշխարհ

Մեծ տերությունները կքննարկեն Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը․ Reuters

ԱՄՆ-ի Պետքարտուղարության Իրանի Իսլամական Հանրապետության հարցերով հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը հաջորդ շաբաթ կուղևորվի Փարիզ՝ Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի բարձրաստիճան անձանց հետ քննարկելու Իրանի շուրջ ստեղծված իրադրությունը: Այդ մասին հայտնել ք Reuters գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ: Նրա տվյալներով՝ բանակցությունները պլանավորված են հունիսի 27-ին: Այլ մանրամասնություններ չեն բերվում:

Հունիսի 13-ին Օմանի ծոցում ենթադրյալ հարձակումից հետո պայթյուններ ու հրդեհներ են տեղի ունեցել երկու լցանավի վրա, պատահարի պատճառները պարզվում են:

ԱՄՆ-ը միջադեպի համար պատասխանատվությունը բարդել է Իրանի վրա, Վաշինգտոնին պաշտպանել են Մեծ Բրիտանիան և Սաուդյան Արաբիան: Իրանի ԱԳ նախարարությունը հերքել է այդ մեղադրանքները։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ