fbpx
Աշխարհ

Ղրղզստանի` մեծությամբ երկրորդ քաղաքում 420 մարդ Է տարհանվել

Առատ տեղումները Ղրղզստանի մի շարք շրջաններում հեղեղումների պատճառ են դարձել։

Երկրի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Օշում, տարհանվել է 420 մարդ։ Տեղեկությունը հայտնում է Ղրղզստանի ԱԻՆ-ը։
Գերատեսչության տվյալներով՝ հեղեղումներ են Օշում՝ «Բորուբայ-Աթա» հանգստի գոտու շրջանում և Տոլոյկոն գյուղում։ Փրկարարները տարհանում են հանգստյան գոտուց քաղաքացիներին։
Աշխատանքներում ներգրավված է, ընդհանուր առմամբ, 46 փրկարար:

ԱԻՆ-ը հայտնում է, որ Օշում հորդառատ անձրևների պատճառով ափերից դուրս է եկել Ակ-Բուուրա գետը։ Վարարման հետևանքով հեղեղվել են գետին հարակից մի քանի շրջաններ։

Ներկայումս ԱԻՆ աշխատակիցներն աշխատում են տարերքի հետևանքների վերացման ուղղությամբ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ