Քրիս Ջենների նախկին թիկնապահը պնդում է, որ Քարդաշյանների ընտանիքում հանցագործ կա։ Տղամարդը 67-ամյա աստղին մեղադրում է սեռական ոտնձգությունների մեջ։ Նրա խոսքով, անցանկալի իրավիճակը ստեղծվել է 2017թ.-ին։ Daily Mail-ը հայտնում է, որ Ջենները չի կարողացել հարցը լուծել մասնավոր արբիտրաժային դատարանում։
Մարկ ՄակՈւիլիամսն իշխանություններին դիմել է մեկ տարի առաջ։ Ջենների նախկին թիկնապահը նրան մեղադրել է ոտնձգությունների մեջ։ Հայցում տղամարդը նշել է, որ Քրիսը մերսել է իրեն, մերկացել է իր դիմաց և ոչ միանշանակ ակնարկներ արել։ Թիկնապահը նրա գործողություններն անցանկալի է համարել։
Քրիս Ջենները հերքել է բոլոր մեղադրանքները։ Լոս Անջելեսի Գերագույն դատարանը որոշել է, որ հարցը պետք է լուծված լիներ մինչև հունվարի 6-ը: Ըստ նյութերի՝ վերջին հանդիպմանը երկու կողմերը ներկայացնող փաստաբաններն ընդունել են արբիտրաժային հերթական գործընթացի անհրաժեշտությունը։

