Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոն մի քանի օր է՝ ծածկված է թանձր ծխամշուշով: Երկրի շրջակա միջավայրի հարցերով կոմիտեն մայրաքաղաքում էկոլոգիական արտակարգ դրության ռեժիմ է սահմանել: Այս մասին հայտնել է APF լրատվական գործակալությունը:
Երկրի իշխանությունները հայտարարել են, որ ծխամշուշի պատճառն անտառային հրդեհներն են և չորային եղանակը:
Նրանք նաև հորդորել են մարդկանց մնալ տներում և դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:
Օդի աղտոտվածության պատճառով դպրոցներում դասերը հետաձգվել են: