ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ «Մեղրիի ՃՇՇՁ» ՍՊԸ-ի աշխատակիցների կողմից կատարված աշխատանքների շնորհիվ վերացվել են մայիսի 15-ին Մ-2, Երևան – Երասխ – Գորիս – Մեղրի – հայ-իրանական սահման ավտոճանապարհի 356+500 հատվածում (Մեղրիի լեռնանցք) տեղի ունեցած քարաթափման հետևանքները։
Նշված ճանապարհահատվածը մայիսի 17-ին երկկողմանի երթևեկելի է։