Ամերիկացի բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերը կարող է այս տարվա ընթացքում դուրս չգալ ռինգ։
TMZ Sports-ի հաղորդմամբ՝ Մեյվեզերի ընտանիքում մահվան դեպքերի ու կորոնավիրուսի համաճարակի տարածումից առաջացած վախի հետևանքով մարզիկը կարող է խուսափել պաշտոնական մենամարտերից։
Նշվում է, որ եթե աշխարհում 2020-ին ամբողջովին չհանդարտվի կորոնավիրուսի հետ կապված լարված վիճակը, ապա Մեյվեզերը միանշանակ դուրս չի գա ռինգ։
Հիշեցնենք, որ վերջին մարտը ամերիկացին անցկացրել է 2017-ին ու հաղթել է UFC նախկին չեմպիոն Քոնոր ՄաքԳրեգորին։