«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը խոսել է այն մասին, թե ում դեմ կցանկանար խաղալ Չեմպիոնների լիգայի եզրափակչում։
«Մեզ համար ընդհանրապես նշանակություն չունի ում հետ խաղալ եզրափակչում։ Ում հետ էլ խաղանք, դա շատ դժվար քննություն է լինելու։ Մենք Սիթիին շատ լավ ենք ճանաչում ենք, նրանք էլ մեզ լավ գիտեն:
Ռեալը` Ռեալ է: Նրանք ունեն աշխարհի լավագույն հարձակվողին (Բենզեման) այս պահին: Տեսնենք, թե ինչ արդյունք կունենա «Ռեալի» և «Սիթի» դիմակայությունը»,- Վան Դեյկի խոսքերն է փոխանցում ՈւԵՖԱ-ի պաշտոնական էջը:։