fbpx
Արցախ

Մեզ հետ չի կարելի շանտաժի լեզվով խոսել՝ եկեք բանակցենք, թե չէ՝ կկրակենք. Արծրուն Հովհաննիսյան

«Ակնհայտ է, որ գոնե վերջին 1-1.5 տարին, չհաշված որոշակի կարճաժամկետ սրացումները, որոնք չի կարելի համարել դասական սրացում, որովհետև մենք մեր դինամիկայում ունեցել ենք ավելի լուրջ սրացումներ, ունենք հիմնականում կայուն իրավիճակ առաջնագծում»: Այս մասին այսօր «Ղարաբաղյան հակամարտություն. Վերջին միտումներ» թեմայով կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նա հավելեց, որ դիվանագետներն ավելի հստակ կպատասխանեն, թե արդյո՞ք դա երկու երկրների ղեկավարների պայմանավորվածությունն էր, ուժային բալանսի հստակեցումը, թե՞ այլ:

Ըստ Հովհաննիսյանի՝ չնայած դրան, տեսնում ենք Ադրբեջանի զինված ուժերի, այդ թվում՝ Թուրքիայի հետ համատեղ, ԶՈւ զորավարժությունների ակտիվացում կամ դրանց ներկայացում.

«Մեզ հետ չի կարելի շանտաժի լեզվով խոսել՝ եկեք բանակցենք, թե չէ՝ կկրակենք: Եթե պետք է կրակենք, ձեզնից ավելի շուտ ու լավ կկրակենք: Բայց գերադասելի է բանակցելը: Ադրբեջանը չունի պատերազմ սանձազերծելու իրավունք, ոչ մեկը նրան նման իրավունք չի տվել»,- հավելեց մամուլի խոսնակը:

Նա ողջունեց ԱՄՆ-ում օրենսդրական փոփոխության գործընթացը, որով Ադրբեջանին կարգելվի այնպիսի զենքի վաճառքը, որը կարող է օգտագործել Արցախի դեմ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ