Մեզ մոտ կորոնավիրուսի տարածումը վատագույն սցենարով չի ընթանում. Նիկոլ Փաշինյան

Ամենադիտվածներ

Այսօր` մարտի 26-ի կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Հայաստանում կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցների արդյունավետությանը: Վարչապետը նշեց, որ մեզ մոտ կորոնավիրուսի տարածումը վատագույն սցենարով չի տեղի ունենում:

Նրա խոսքով աշխարհում արձանագրված լավագույն սցենարներից մեկը ընթանում է Հայաստանում և վարչապետը հույս հայտնեց, որ կկարողանան իրավիճակը պահել հսկողության տակ:

«Այլ երկրներում մենք տեսնում ենք, որ թվերն աճում են երկրաչափական պրոգրեսիայով: Մեզ մոտ այդպիսի բան, փառք Աստծո, չկա: Կա որոշակի աճ և իրավիճակը հսկողության տակ պահելու համար անհրաժեշտ է, որ այս մեկ շաբաթում սահմանված ռեժիմը խստագույնս պահպանենք»,-ասաց վարչապետը:

Ինչ վերաբերում է վարակվածության դեպքերին, Ավինյանն ասաց. «Եթե այս նվազ տեմպերը պահպանվեն, ապա մենք մեր մատնանշած 7-օրյա ժամկետում կկարողանանք տեղավորվել և ավել օրեր չխնդրենք մեր քաղաքացիներին, որ սահմանափակ ռեժիմով տեղաշարժվեն, գործունեության տեսակները նույնպես կասեցված մնան»:

Ամենաթարմ