«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն խոսել է երեկ կայացած «Սլավիայի» հետ հանդիպման մասին:
«Այս խաղը չի կարելի դասել «Բարսելոնայի» լավագույն հանդիպումների թվին։ Մեզ վրա մեծ ճնշում է գործադրվում, և մենք պետք է արձագանքենք, պետք է պատասխանենք։ «Սլավիան» ամուր պաշտպանվում էր, մեզ դժվար էր կոտրել նրանց դիմադրությունը և գոլ խփել։
Մարդիկ տրիբունաներում սուլե՞լ են «Բարսելոնային»: Մարդիկ իրավունք ունեն թիմից պահանջել դրական արդյունք։ Իհարկե, վատ է, որ «Բարսելոնայի» ֆուտբոլիստներին չհաջողվեց ավելի շատ վտանգավոր պահեր ստեղծել, բայց մենք գործում էինք որպես թիմ, որպես մեկ ամբողջություն», – Վալվերդեի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն։
Հավելենք, որ խաղը կայացել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի շրջանակներում ու ավարտվել գոլազուրկ ոչ-ոքի։ Խաղից հետո կատալոնական ակումբն իր ակտիվում ունի 8 Միավոր և գլխավորում է F խումբը։