Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլում իր թիմի վերջին տեղը զբաղեցնելը։ Մադրիդյան ակումբը հյուրընկալվելիս երեկ պարտվել է «Պորտուին» (1:2):
«Բոլորը տեսան, որ մրցակիցը մեզնից լավն է։ Նրանք ավելի լավ էին ընտրում դիրքը, իրացրեցին առաջին երկու հնարավորությունը։ Նրանք ավելի ուժեղ էին։
«Ատլետիկոն» զբաղեցրեց այն տեղը, որին արժանի էր։ Հիմա մեզ համար նոր իրականություն է գալիս՝ Լա Լիգան և Իսպանիայի գավաթը։
Ես վստահ եմ, որ մենք կարող ենք գլուխ հանել: Պետք է կարողանալ սպասել։ Սխալվեցինք, բայց պետք է առաջ գնանք։ Այս իրավիճակներից դուրս գալու միակ ճանապարհը, որ ես գիտեմ, միասին լինելն է: Մենք արժանիորեն զբաղեցրինք խմբում վերջին տեղը»,- խաղից հետո կայացած ասուլիսի ժամանակ ասել է Սիմեոնեն:
B խմբից «Պորտուն» (12 միավոր) և «Բրյուգեն» (11 միավոր) դուրս եկան Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ, «Բայերը» (5 միավոր) լրացուցիչ ցուցանիշներով շրջանցեց «Ատլետիկոյին» (5 միավոր) և դուրս եկավ ԵԼ-ի փլեյ-օֆֆ: